Հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին, որը վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։ RMC-ի տեղեկություններով՝ Դիդյե Դեշամը թիմ կհրավիրի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին:
Պաշտոնապես Նկունկուի փոխարինողի անունը կհայտարարվի այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն կհաստատի ֆուտբոլիստի բժշկական քարտը:
25-ամյա Քրիստոֆեր Նկունկուն ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ և չի մասնակցի ԱԱ-2022-ին։
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիայի հավաքականը խմբում կխաղա Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ։