Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Աշխարհի առաջնության նախաշեմին իր զգացողությունների մասին։
Մրցաշարը կանցնի առանց Եվրոպայի գործող չեմպիոնների, քանի որ նրանք ընտրական խմբում առաջին տեղը զիջեցին Շվեյցարիայի հավաքականին, իսկ հետո փլեյ-օֆֆում անսպասելիորեն պարտվեցին Հյուսիսային Մակեդոնիային՝ Աշխարհի առաջնության ուղեգրի համար խաղում։
«Սա դժվար ամիս է լինելու։ Մենք դեռ հիասթափված ենք, բայց պետք է կենտրոնանալ ներկայի վրա։ Այժմ մենք կարող ենք փորձել նոր խաղացողներ և մարտավարական նոր մոդելներ:
Աշխարհի առաջնությունում չխաղալու մասին մտքերն ինձ չեն լքում մարտ ամսից։ Մենք արժանի էինք մրցաշարում խաղալուն, բայց, ցավոք, բաց թողեցինք մեր հնարավորությունները»,- ասել է Մանչինին Ալբանիայի դեմ ընկերական խաղին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ։