«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյերը կիսվել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հետ կապված իր ակնկալիքներով.
«Մենք չպետք է վախենանք ասել, որ հաղթելու ենք Աշխարհի առաջնությունում։ Աշխարհի վերջին առաջնությունում մենք արդեն հասել ենք եզրափակիչ, հասել ենք Եվրոյի եզրափակիչ, մեզնից շատ բան է սպասվում։ Մենք բոլորս մեզ վստահ ենք զգում որպես թիմ, ունենք ֆանտաստիկ կազմ»,- Տրիպիերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Անգլիայի՝ B խմբի մրցակիցները կլինեն ԱՄՆ-ը, Իրանը և Ուելսը: 1-ին տուրում Գարեթ Սաութգեյթի թիմը նոյեմբերի 21-ին կհանդիպի Իրանի ազգային հավաքականի հետ։