«Բավարիայի» հարձակվող Սադեո Մանեն չի օգնի Սենեգալի հավաքականին Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության առաջին խաղերում, ասել է Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրորդ փոխնախագահ Աբդուլայե Սոուն։
Մանեն ընդգրկվել է Սենեգալի հայտացուցակում նոյեմբերի 20-ին մեկնարկող Կատարում կայանալիք ԱԱ-ի համար, չնայած նոյեմբերի 8-ին Բրեմենի «Վերդերի» դեմ Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղում վնասվածք ստանալուն։
«Մենք պետք է ապավինենք այն փաստին, որ առաջին հանդիպումները կանցկացնենք առանց Մանեի և կհաղթենք առանց Սադիոյի, քանի որ նրանից բացի 25 խաղացող ունենք։ Ոչ ոք դա չէր ցանկանա, բայց դա մեզ հետ պատահեց»,- Սոուի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Սենեգալի հավաքականն Աշխարհի առաջնությունում նույն խմբում կխաղա Նիդերլանդների (նոյեմբերի 21), Կատարի (նոյեմբերի 25) և Էկվադորի (նոյեմբերի 29) հավաքականների հետ։