«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է այն թիմերին, որոնք, իր կարծիքով, գալիք Աշխարհի առաջնության ֆավորիտ են:
«Ֆավորիտնե՞ր… Կարծում եմ, որ Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան և, հնարավոր է, Անգլիան այդ ցուցակում են: Ես չեմ կարող ընտրել մեկ թիմ, նրանք բոլորն էլ լավն են, ուստի ես կնշեմ այս չորսին»,- ասել է Հոլանդը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը Կատարում կմեկնարկի առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 20-ին։ Մրցաշարի մեկնարկային խաղում կխաղան Կատարի և Էկվադորի հավաքականները։
Հավելենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է։