Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամի՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկվելու փաստը։
«Նրա հրավերը կապված չէ Բենզեմայի վնասվածքի հետ։ Ես ստիպված էի 26 խաղացողի տանել Աշխարհի առաջնություն, և իմ ընտրությունն ընկավ Մարկուսի վրա»,- մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը:
25-ամյա հարձակվողը գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Դեշամի սաները խմբային փուլում կխաղան Թունիսի, Դանիայի և Ավստրալիայի հետ։