Աշխարհի առաջնությունը դեռ չի սկսվել, և արդեն տեղի է ունեցել առաջին հետաքրքիր իրավիճակը։
Գանայի հավաքականը Կատար է մեկնել առանց խաղային համազգեստի․ դրանք պարզապես մոռացել են վերցնել։
Այժմ Գանայի հավաքականը պետք է Կատարում սպասի, թե երբ Գանայից կուղարկեն իրենց համազգեստները։ Բարեբախտաբար, տեղի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակ ունի․ թիմն Աշխարհի առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին։
ԱԱ-2022-ի խմբային փուլում Գանայի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի (նոյեմբերի 24), Հարավային Կորեայի (նոյեմբերի 28-ին) և Ուրուգվայի (դեկտեմբերի 2-ին) հետ։
Հիշեցնենք, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը մեկնարկում է կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին։