Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի «Բավարիա»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը նախորդ շաբաթ բանակցություններ է վարել մյունխենցիների հետ։
Ինչպես հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, կողմերի միջև հանդիպում չի եղել, և «Բավարիան» հետաքրքրված չէ 37-ամյա խաղացողով։
Sky Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը նշում է, որ Ռոնալդուն ձմռանը չի տեղափոխվի մյունխենյան թիմ։