ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել ԱԱ-2022-ի ֆավորիտների մասին։
35-ամյա հարձակվողը կարծում է, որ Ֆրանսիան ու Բրազիլիան Մունդիալի գլխավոր ֆավորիտներից են։
«Ֆրանսիան վախ է ներշնչում իր կազմով: Բրազիլիայի հավաքականը շատ բարձրակարգ կազմ ունի։ Բրազիլացիներին մի փոքր պակասում է բալանսը, բայց այս թիմում է Նեյմարը»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Արգենտինան նույն խմբում կխաղա Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հետ։