Յոգայի հնդիկ հրահանգիչ Վինայ Մենոնը կուղեկցի Բելգիայի հավաքականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Այս մասին հայտնում է Voetbal International-ը։
48-ամյա մասնագետը նախկինում աշխատել է «Չելսիի» բելգիացի խաղացողներ Էդեն Ազարի, Տիբո Կուրտուայի, Ռոմելու Լուկակուի և Միշի Բատշուայիի, ինչպես նաև լոնդոնյան ակումբի նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Բելգիայի հավաքականը խմբում կխաղա Կանադայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հետ։