Էկվադորի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն կազմը, որը կմասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Դարպասապահներ — Էրնան Գալինդես («Ունիվեսիդադ Կաթոլիկա»), Ալեքսանդր Դոմինգես («ԼԴՈՒ Քուիտո»), Մոյսես Ռամիրես («Ինդեպենդենտե դել Վալլե»):
Պաշտպաններ — Պուրվիս Էստուպինյան («Բրայթոն»), Անխելո Պրեսիադո («Գենկ»), Ուիլյամ Պաչո («Անտվերպեն»), Ռոբերտ Արբոլեդա («Սան Պաուլու»), Ֆելիքս Տորես («Սանթոս Լագունա»), Պիերո Ինկապյե («Բայեր»), Խավիեր Արեագա («Սիեթլ Սաունդերս»), Դիեգո Պալասիոս («Լոս Անջելես»), Ջեքսոն Պորոզո («Տրուա»)
Կիսապաշտպաններ — Մոյսես Կայսեդո, Ժերեմի Սարմիենտո (երկուսն էլ՝ «Բրայթոն»), Կառլոս Գրուեսո («Աուգսբուրգ»), Խոսե Սիֆուենտես («Լոս Անջելես»), Ջեգսոն Մենդես («Լոս Անջելես»), Ալան Ֆրանկո («Ատլանտա Յունայթեդ») ), Գոնսալո Պլատա («Սպորտինգ»), Անխել Մենա («Լեոն»), Այրտոն Պրեսիադո («Սանթոս Լագունա»), Ռոմարիո Իբարրա («Պաչուկա»)
Հարձակվողներ — Էներ Վալենսիա («Ֆեներբահչե»), Միքայել Էստրադա («Կրուս Ազուլ»), Ջորկաեֆ Ռեասկո (»Նյուելս Օլդ Բոյզ»), Կևին Ռոդրիգես («Իմբաբուրա»):
A խմբում Էկվադորը կմրցի Նիդերլանդների, Սենեգալի և Կատարի հետ: