Ժոան Լապորտան կրկին պատասխանել է Լիոնել Մեսսիի` «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին հարցին. Գործակալը նշել է, որ ակումբը միշտ ուրախ կլինի ընդունել արգենտինացուն։
«Կկարողանա՞ արդյոք նա վերադառնալ հաջորդ տարի: Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, բայց նա պետք է իմանա, որ «Բարսելոնան» իր տունն է»,- ասել է Լապորտան։
Նշենք, որ Մեսսիի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը կավարտվի հենց 2023 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, Մեսսին 52 անգամ խաղադաշտ է դուրս եկել փարիզյան մարզաշապիկով, որոնցում խփել է 23 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում։