«Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն մեկնաբանել է իր երկրի ազգային հավաքականի հրավերը՝ մասնակցելու Կատարելու կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Լեաուի համար սա կլինի այս մասշտաբի առաջին մրցաշարը, որը հաստատում է նրա առաջընթացը։ Նա սոցցանցում կիսվել է իր զգացմունքներով.
«Անկասկած, սա հպարտության պահ է ինձ և իմ ընտանիքի համար։ Առաջին անգամ ես կկարողանամ ներկայացնել իմ երկիրը նման մակարդակով մի մրցաշարում, որին առանց բացառության երազում են մասնակցել բոլոր խաղացողները»,- գրել է պորտուգալացի հարձակվողը։
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին Կատարում պորտուգալացիներն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 24-ին Գանայի հետ։