«Այնտրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն խոսել է ԱԱ 2022-ի՝ Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկվելու մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ կրկին ԱԱ-ի համար նախատեսված կազմում եմ, և շնորհակալ եմ Ֆլիկի և նրա մարզչական թիմին վստահության համար: Ես զգում եմ, որ սա իմ կատարած աշխատանքի փոխհատուցումն է: Բայց դա հնարավոր չէր լինի առանց կնոջս, ընտանիքիս, թիմակիցներիս և մարզիչներիս: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Գյոթցեն Գերմանիայի հավաքականում վերջին անգամ խաղացել է 2017 թվականին։
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Գերմանիայի հավաքականը նույն խմբում է Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ։