Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեի հետ։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սիսեն Սենեգալի հավաքականում աշխատում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2021 թվականին նվաճել է Աֆրիկյան ազգերի գավաթը, իսկ 2019 թվականին Սենեգալի ընտրանին մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։
Սիսեի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։