Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն կընդգրկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Սենեգալի հայտացուցակում, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրին։
Նշվում է, որ Սենեգալի հավաքականի կազմը մրցաշարի համար հայտնի կդառնա ուրբաթ՝ նոյեմբերի 11-ին։ 30-ամյա Մանեն ջլի վնասվածք է ստացել գերմանական Բունդեսլիգայի՝ «Վերդերի» խաղում (6:1): L’Equipe-ն ավելի վաղ հայտնել էր, որ վնասվածքը կխանգարի Մանեին մասնակցել աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում ընդգրկված է Կատարի, Նիդերլանդների և Էկվադորի հետ միևնույն խմբում։