«Բարսելոնայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ԱԱ 2022-ի ֆավորիտների մասին։
«Սա անսովոր աշխարհի առաջնություն է լինելու, քանի որ անցկացվելու է մրցաշրջանի միջնամասում։ Ես կարծում եմ, որ Եվրոպայում ու Հարավային Ամերիակայում մի քանի ֆավորիտներ կան։ Բրազիլիան կամ Ագրենտինան։
Արգենտինացիները մեր խմբից են։ ԱԱ-ում բախտի գործոնը շատ կարևոր է։ Նաև անհրաժեշտ է, որ թիմի բոլոր խաղացողները լավ մարզավիճակում լինեն»,- Լևանդովսկիի խոսքն է մեջբերել Marca-ն։