Ուելսի հավաքականի մարզիչ Ռոբերտ Փեյջը հաստատել է, որ իր խաղացողները չեն կարողանա գոլֆ խաղալ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընթացքում։
«Ճիշտ է՝ ոչ մի գոլֆ: Մենք այստեղ ենք մեր գործն անելու համար։ Նախկինում Գարեթ Բեյլը, Կիֆեր Մուրը կամ Աարոն Ռեմսին գալիս էին ինձ մոտ և հարցնում. «Ի՞նչ ծրագիր կա վաղվա համար: Հանդիպումներ կլինե՞ն»։ Ես պատասխանում էի. «Ոչ, եթե ուզում եք, գնացեք գոլֆ խաղացեք»,- ասել է «Վիշապների» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Մասնագետը նշել է, որ նման արգելք է մտցրել ֆուտբոլի գլխավոր մրցաշարի հանդիպումներին նախապատրաստվելու շատ խիտ գրաֆիկի պատճառով։ Փեյջի կարծիքով՝ նման գրաֆիկը շատ դաժան է մարզիկների համար։
Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականն ընդգրկվել է նույն խմբում Անգլիայի, ԱՄՆ-ի և Իրանի հետ։
⚽ Հավաքականների հայտացուցակները
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ ԱՄՆ-ի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Շվեյցարիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կամերունի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ուելսի հավաքականի վերջնական հայտացուցակը
🏆 Խմբերի անոնս
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները