«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը չի մասնակցի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Երեկ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ֆուտբոլիստին ասել է, որ իրեն չի ընդգրկի ազգային հավաքականի հայտացուցակում, գրում է The Athletic-ը։
Պատճառը՝ ծնկի վնասվածքն է, որը 22-ամյա խաղացողը ստացել է հոկտեմբերին։ Սաութգեյթը չի ցանկանում վտանգի ենթարկել Ջեյմսի առողջությունը։ Նշվում է, որ Ռիսին շատ է վրդովեցրել այս լուրը, քանի որ ակնկալում էր, որ մինչև մրցաշարի սկիզբը կվերականգնվի։ Այնուամենայնիվ, նա հարգում է մարզչի որոշումը։
2022 թվականի Աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Անգլիան B խմբում կխաղա Իրանի, ԱՄՆ-ի և Ուելսի հետ միասին։
🏆 A խմբի անոնսը․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը