Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լա լիգայի «Կադիսի» դեմ խաղին, հայտնում է L’Équipe-ը։
Այսպիսով, 34-ամյա խաղացողը բաց կթողնի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ վերջին երեք խաղերը։
Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, Ֆրանսիայի հավաքականում չեն հավատում, որ Բենզեման ժամանակին վերականգնվելու է Ավստրալիայի դեմ Աշխարհի առաջնության առաջին հանդիպման համար: Խաղը կկայանա նոյեմբերի 22-ին։
Բենզեման ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
🏆 A խմբի անոնսը․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը