«Տոտենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Վիլյառեալում», կբացակայի Արգենտինայի հավաքականի հայտացուցակից Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության համար՝ աջ ազդրի վնասվածքի պատճառով, հայտնում է Ole-ն:
Բժշկական մի շարք հետազոտություններից ու կոնսուլտացիաներից հետո որոշվել է ազդրի մկանների վիրահատություն կատարել։
Նշվում է, որ Լո Սելսոն ցանկացել է հետաձգել բժշկական միջամտությունը՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ֆուտբոլիստը պատրաստ է եղել ինքնուրույն վճարել բուժման ծախսերը, իսկ վերականգնման ժամանակահատվածում հրաժարվել ակումբում աշխատավարձից, եթե ղեկավարությունը թույլ տար վիրահատությունը հետաձգել մրցաշարից հետո։
Լո Սելսոն Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը, Արգենտինայի հավաքականը C խմբում կխաղա Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականների հետ։
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը