«Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն խոսել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին։
«Աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր խաղացողի երազանքն է, և ես բացառություն չեմ: Երեկ ամեն ինչ այնպես չստացվեց, ինչպես ես էի ուզում։
Բայց հետ նայելով, շնորհակալ եմ Աստծուն, որ թույլ տվեց ինձ ապրել այս երազանքով»,- իր սոցցանցերում գրել է ֆուտբոլիստը։ Խաղացողը նշել է, որ իր համար ազգային հավաքականում ելույթը միշտ մեծ պատիվ է։
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն օրերս հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր Կատար կգնան աշխարհի վեցերորդ չեմպիոնական տիտղոսի համար։ Բրազիլիան խմբային փուլում կհանդիպի Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հետ:
🏆 A խմբի անոնսը․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
ԱԱ-2022․ Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Խորվաթիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Շվեյցարիայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ավստրալիայի հավաքականի վերջնական հայտացուցակը