ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերն ասել է, որ Կատարը սխալ վայր է Աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացնելու համար։
«Դա սխալ էր։ Ես պատասխանատու էի այս ընտրության համար այն ժամանակ, երբ ՖԻՖԱ-ի նախագահն էի»:
Բլատերն ասել է, որ առաջիկա աշխարհի առաջնությունը պետք է կայանար ԱՄՆ-ում՝ Ռուսաստանում դրա անցկացումից 4 տարի անց:
«Խաղաղության ժեստ կլիներ, եթե քաղաքական հակառակորդները իրար հետևից կազմակերպեին աշխարհի առաջնությունը»,- ասել է Բլատերը: