«Ֆլամենգոյի» հարձակվող Պեդրոն Բրազիլիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի համար նախատեսված հայտացուցակում հայտնվելուց հետո ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն։
Ինչպես գրում են բրազիլական ԶԼՄ-ները՝ բրազիլացիների հայտացուցակի հայտարարվելուց րոպեներ անց Պեդրոն ուղիղ եթերում մատանին ձեռքին ծնկի է եկել և ամուսնության առաջարկություն արել ընկերուհուն, որն էլ դրական պատասխան է տվել ֆուտբոլիստին։