«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը խուսափել է լուրջ վնասվածքից և կարող է Կանադայի հավաքականի կազմում հանդես գալ 2022 թվականի Աշխարհի առաջնությանը։
«Բարեբախտաբար, դա միայն մի փոքր մկանային վնասվածք էր:
Կարծում եմ՝ նա կկարողանա Կանադայի հավաքականի կազմում խաղալ Աշխարհի առաջնությունում, բայց ոչ մրցաշարից առաջ ընկերական խաղում։
Նա պետք է որ պատրաստ լինի Կանադայի առաջին հանդիպմանը Աշխարհի առաջնությունում (Բելգիայի դեմ)»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: