Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը՝ Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ, 2022 թվականի Աշխարհի առաջնության համար նախատեսված ֆուտբոլիստների ցուցակը կրճատել է մինչև 32 հոգու։ Ցուցակում են թիմի ավագ Լիոնել Մեսսին և «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան։
Դարպասապահներ՝
Էմիլիանո Մարտինես (Աստոն Վիլա), Ջերոնիմո Ռուլի (Վիլյառեալ), Խուան Մուսո (Ատալանտա), Ֆրանկո Արմանի (Ռիվեր Փլեյթ)
Պաշտպաններ՝
Նաուել Մոլինա (Ատլետիկո), Գոնսալո Մոնտիել (Սևիլիա), Քրիստիան Ռոմերո (Տոտենհեմ), Հերման Պեսելլա (Բետիս), Նիկոլաս Օտամենդի (Բենֆիկա), Լիսանդրո Մարտինես (Մանչեսթեր Յունայթեդ), Մարկոս Ակունյա (Սևիլիա), Նիկոլաս Տալյաֆիկո (Լիոն), Խուան Ֆոյտ (Վիլյառեալ), Ֆակունդո Մեդինա (Լանս), Նոյեն Պերես (Ուդինեզե):
Կիսապաշտպաններ՝
Ռոդրիգո Դե Պաուլ (Ատլետիկո), Լեանդրո Պարեդես (Յուվենտուս), Ջովանի Լո Սելսո (Վիլյառեալ), Պապու Գոմես (Սևիլիա), Ալեքսիս ՄակԱլիստեր (Բրայթոն), Գվիդո Ռոդրիգես (Բետիս), Էնցո Ֆերնանդես (Բենֆիկա), Էսեկիել Պալասիոս (Բայեր Լևերկուզեն), Նիկոլաս Գոնսալես (Ֆիորենտինա)։
Հարձակվողներ՝
Լիոնել Մեսսի (ՊՍԺ), Լաուտարո Մարտինես (Ինտեր), Անխել դի Մարիա (Յուվենտուս), Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի), Խոակին Կորեա (Ինտեր), Պաուլո Դիբալա (Ռոմա) ), Անխել Կորեա (Ատլետիկո), Տիագո Ալմադա (Ատլանտա Յունայթեդ):
Արգենտինացիների վերջնական հայտացուցակը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Արգենտինայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության C խմբում կխաղա Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հետ:
ԱԱ-2022․ Կոստա Ռիկայի հավաքականի վերջնական հայտացուցակը
ԱԱ-2022․ Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակը