«Միլանի» 36-ամյա կենտրոնական հարձակվող Օլիվյե Ժիրուն կմեկնի ԱԱ-2022։ RMC Sport-ի փոխանցմամբ՝ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում ներառել է փորձառու ֆուտբոլիստին։
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Աշխարհի առաջնության խմբային փուլում Դեշամի սաները կհանդիպեն Ավստրալիայի, Դանիայի եւ Թունիսի ընտրանիների հետ։ Հիշեցնենք, որ ֆրանսիացիներն աշխարհի գործող չեմպիոններն են։
Ժիրուն այս մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: