«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ հարձակվող Սոն Հին Մինը ժամանակ կունենա վերականգնվելու մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը։
Հարավկորեացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի «Մարսելի» հետ խաղում աչքի վնասվածք է ստացել, որից հետո ստիպված վիրահատության է ենթարկվել։ «Տոտենհեմի» աստղի մասնակցությունը գալիք Աշխարհի առաջնությանը մինչ վերջերս մնում էր հարցականի տակ, բայց, կարծես թե, ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև ԱԱ-ի մեկնարկը։
«Ես նրան հաղորդագրություն եմ ուղարկել վիրահատությունից հետո: Նա շատ հիասթափված է ստեղծված իրավիճակից, բայց ես հուսով եմ, որ նա կխաղա Աշխարհի առաջնությունում։
Ես ֆուտբոլիստ եմ եղել և գիտեմ, թե որքան կարևոր է խաղալ այս մրցաշարում։ Վստահ եմ, որ նա արագ կապաքինվի և կօգնի իր ազգային թիմին Քաթարում»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mirror-ը։