Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հազիվ թե մասնակցի ԱԱ-2022-ին։
Ինչպես հաղորդում է TNT Sports-ը՝ ֆուտբոլիստի՝ աջ ազդրի վնասվածքից ապաքինումը 6 շաբաթ կտևի, ու 30-ամյա խաղացողը Քաթար դժվար թե գնա։
«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով այսօր բաց թողեց նաև ԱՊԼ 15-րդ տուրի՝ ՄՅՈՒ-ի դեմ խաղը (3-1):
Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյոն ԱՊԼ-ում մասնակցել է 12 խաղի։