«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է ԱԱ 2022-ի մասին։
«Իհարկե, շատ կարևոր է, որ կարողանամ խաղալ աշխարհի առաջնությունում երրորդ անգամ։ Ես ուզում եմ, որ մենք պաշտպանենք աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենք լավ թիմ ունենք, որտեղ Ֆրանսիայի ամենատաղանդավոր խաղացողներն են հավաքված։
Բայց հիմա ես չեմ կարող մտածել ԱԱ-ի մասին։ Ամեն ինչ պարզ կդառնա չորեքշաբթի, երբ Դիդյե Դեշամը կհրապարակի վերջնական հայտացուցակը»,- Ժիրուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։