Անգլիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» եզրային պաշտպան Բեն Չիլուելը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ 2022-ը։
«Չելսիի» պաշտպանը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում։ Կասկածներ կային, որ ֆուտբոլիստը ձգել է ազդրի մկանը։
Ակումբը հետազոտություններ է անցկացրել, որից հետո պարզվել է, որ ֆուտբոլիստի մոտ լուրջ վնասվածք է հայտնաբերվել։ Դրա պատճառով Չիլուելը չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Նշվում է, որ պաշտպանը կարող է բաց թողնել շուրջ 3 ամիս։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։