«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները խոսել իր վնասվածքի մասին, որի պատճառով բաց կթողնի ԱԱ-2022-ը։
«Ինձ համար շատ դժվար է ընդունել այս լուրը։ Առաջիկա շաբաթներին կբացակայեմ, բաց կթողնեմ Աշխարհի առաջնությունը և, ցավոք, բազմոցից կաջակցեմ Լայպցիգին և Գերմանիայի հավաքականին: Շնորհակալություն բոլորիդ ձեր հաղորդագրությունների համար»,- գրել է սոցցանցերում Վերները։
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կոճի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի «Շախտյորի» դեմ խաղում։
Այս մրցաշրջանում Վերները գերմանական թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։