«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գովել է իր թիմակից Օլիվյե Ժիրուին.
«Ժիրուն միանշանակ արժանի է Աշխարհի առաջնությունում խաղալուն։ Նա իսկական չեմպիոն է։ Օլիվյեն նրանցից չէ, ով մեկ մրցաշրջանում 40 գոլ է խփում, բայց ունի որակներ, որոնք հնարավոր չէ գտնել ուրիշների մոտ։
Նա կենտրոնացած չէ իր վրա, խաղում է թիմի համար։ Նրա գալուց ի վեր նա շատ մեծ օգուտ է տվել «Միլանին», — ասել է Իբրահիմովիչը Canal+-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն «ռոսոներիների» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: