Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում հյուրընկալել է Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:
Հանդիպման 71-րդ րոպեին մեր թիմի ֆուտբոլիստ Յուրիչիչը կրճատում է հաշվի տարբերությունը՝ 2-1։
Հիշեցնենք, երևանյան թիմը առաջին խաղակեսից հետո երկու գնդակի տարբերությամբ զիջում էր մրցակցին։
Հյուրերի կազմում աչքի էին ընկել Մալեսը և Կադեն։