«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խաղադաշտ կվերադառնա մինչև տարեվերջ, հայտնում է SportItalia-ն։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը, մեծ հավանականությամբ, կկարողանա օգնել Բելգիայի հավաքականին 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում։
Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Սամպդորիայի» դեմ խաղում (3:0) ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի վնասվածք է ստացել:
29-ամյա բելգիացին վնասվածքի պատճառով բաց թողեց մոտ երկու ամիս այս մրցաշրջանում, նախորդ շաբաթ նա վերադարձավ ընդհանուր խումբ և հասցրեց երկու հանդիպում անցկացնել։
Բելգիան ԱԱ-2022-ի խմբային փուլում կմրցի Կանադայի, Խորվաթիայի և Մարոկկոյի հետ: