«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիհադ Մահրեզ նշել է, որ թիմի խաղաոճը շատ չի փոխվել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունից հետո։
«Չեմ կարծում, որ մենք շատ ենք փոխվել: Ակնհայտ է, որ Էրլինգն այլ տեսակի հարձակվող է, քան նրանք, որոնք նախկինում մեր թիմում էին: Երբեմն մենք կարող ենք նրա հետ խաղալ մի փոքր ավելի անմիջական, քանի որ նա բարձրահասակ է և ուժեղ:
Հակառակ դեպքում մենք խաղում ենք այնպես, ինչպես միշտ։ Միակ բանը, որ զարմացրեց ինձ, նրա խփած գոլերի քանակն էր։ Ես չէի սպասում այդպիսի արդյունավետություն։ Նա արդեն շատ գոլեր է խփել։ Էրլինգը կարևոր դեր է խաղում տուգանային հրապարակում և շատ լավ խաղացող է մեզ համար»,- Մահրեզի խոսքն է մեջբերել մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։