«Շալկե 04»-ը քննարկել է իր նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցը, հայտնում է Marca-ն։
Ռաուլն ավարտել է իր խաղային կարիերան գերմանական թիմում՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։ Այժմ իսպանացին մարզում է «Արքայական ակումբի» երիտասարդական թիմը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը հարցում է ուղարկել «Ռեալին»։ Նշվում է, որ Ռաուլը մերժել է առաջարկը, քանի որ ցանկանում է ապագայում գլխավորել «Ռեալի» առաջին թիմը։
Ավելի վաղ «Շալկեն» պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Ֆրանկ Կրամերին։ Ակումբը զբաղեցնում է Բունդեսլիգայի վերջին հորիզոնականը։