«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն մեկնաբանել է Սթիվեն Ջերարդի՝ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։
«Անկեղծ ասած՝ լսել եմ, որ «Ասթոն Վիլայի» մի քանի խաղացողի դուր չի եկել Ջերարդը։ Հստակ չգիտեմ, թե այդպիսի քանի խաղացող կա, բայց լսել եմ, որ նա չափից շատ դուր չի եկել նրանց։
Հարցն այնքան այն չէ, թե նա ինչպիսի ֆուտբոլ է ուզել խաղալ, որքան՝ ինչպես է իրեն պահել որպես մարզիչ, ինչպես է շփվել խաղացողների հետ։ Սա այն է, ինչ ես լսել եմ»,- ասել է Անտոնիոն The Footballer’s Football փոդքասթի ժամանակ։