«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին հիշել է Լա լիգայի 9-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Այդ խաղում մադրիդցիները 3-1 հաշվով հաղթեցին կատալոնացիներին, գոլեր հեղինակեցին Կարիմ Բենզեման, Ֆեդե Վալվերդեն և Ռոդրիգոն։
«Այո, ես լավ խաղացի Ժյուլ Կունդեի դեմ «Բարսելոնայի» հետ խաղում։ Կարծում եմ՝ ճնշեցինք նրանց»,- Տչուամենիի խոսքերն է փոխանցում Marca-ն։