«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը երկար ժամանակով շարքից դուրս է եկել:
Կոլումբիացին վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2:3):
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լուիս Դիասի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք։ Ֆուտբոլիստին կպահանջվի առնվազն երկու ամիս ապաքինվելու համար։
25-ամյա Դիասը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։