Պաուլո Դիբալան կարող է բաց թողնել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
«Ռոմայի» հարձակվողը վնասվածք է ստացել իտալական A Սերիայի 8-րդ տուրի «Լեչեի» հետ խաղում։
Արգենտինացին 48-րդ րոպեին հստակ է իրացրել 11 մետրանոցը, սակայն հարվածի պահին վնասվածք է ստացել։ Ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը։
Խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել էր, որ Դիբալայի վնասվածքը լուրջ է։
Աշխարհի առաջնությունը կկայանա Կատարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։