Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է իր էմոցիաների մասին «Յուվենտուս» տեղափոխվելիս «Նապոլիի» երկրպագուների արձագանքի պահերին։ Իգուաինը 3 տարի անցկացրեց Նեապոլում, ապա տեղափոխվեց Թուրին։ Նրա տեղափոխությունից հետո «Նապոլիի» երկրպագուներն ակտիվորեն վիրավորում էին նրան՝ անվանելով Հուդա։
«Նման պահերը չեն մոռացվում։ Երբ լսում ես, ինչպես է ողջ ստադիոնը քո անունը վանկարկում, ամենալավ զգացողություններից է։ Ես փշաքաղվում էի։
Բայց հակառակն էլ է լինում։ Ֆուտբոլում ամեն բան չէ, որ հաճելի է։ Մի օր 60 հազար մարդ վանկարկում է քո անունը, մյուս օրը նրանք բոլորը քեզ վիրավորում են»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։