«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսն ասել է, որ չի հասկանում, թե ինչ է ասում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Անկեղծ ասած, ես ոչինչ չեմ հասկանում այն ամենից, ինչ ասում է Կլոպը։ Հարցնում եմ թիմակցիներիս, թե ի՞նչ է նա ասում։
Կարծում եմ, որ Կլոպը շատ լավ է կարողանում ներկայացնել իր մտքերը և խնդրում է մեզ, որ ամեն ինչ ավելի հանգիստ անենք, չվախենանք խաղալ և վստահ լինենք։ Նա ուզում եմ, որ մենք միշտ պրեսինգի դիմենք, երբ կորցնում ենք գնդակը։ Նա միշտ դրա մասին է ասում։
Երբեմն ինձ այդքան էլ վստահ չեմ զգում, բայց մարզումների և խաղերի շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի»,- Նունյեսի խոսքն է մեջբերել El Pais-ը։
23-ամյա ուրուգվայցին ընթացիկ մրցաշրջանում դարձել է 2 գոլի հեղինակ։