«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզի մասին:
Ալժիրցին դուրս է եկել «Քաղաքացիների» մեկնարկային կազմից ու նստել պահեստայինների նստարանին։
«Ռիյադը պետք է մարզավիճակ ձեռք բերի: Նա պետք է վերականգնի իր նախկին սերը ֆուտբոլի հանդեպ։ Կամաց-կամաց նա ուշքի կգա, լավ կլինի։ Հիմա նա քիչ է խաղում , բայց իրավիճակը կփոխվի»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։