«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնայի» հետ տնային հանդիպման մասին։
«Բարսելոնան» շատ ուժեղ է. սա Եվրոպայում լավագույն ֆուտբոլ ցուցադրող երեք թիմերից մեկն է։
Մրցակիցը անհավանական ագրեսիվ է խաղում և գիտի ինչպես խաղալ, երբ տիրում է գնդակին: Բացի այդ, նրանք այժմ ունեն այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Լևանդովսկին է»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ինտեր»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Միլանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։