Սերբ կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը, ում տրանսֆերային իրավունքները Թուրինի «Յուվենտուսին» է պատկանում, կարող է Ապենինները փոխել մառախլապատ Ալբիոնով:
Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ ԱՊԼ-ում հարձակվողի տրանսֆերի համար հայտնվել է ևս մեկ հավակնորդ․ դա «Տոտենհեմն» է: Լոնդոնյան ակումբը պատրաստ է հարձակվողի համար պայքարել «Արսենալի» և «Չելսիի» հետ:
22-ամյա հարձակվողը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» այս տարվա հունվարին։ Նա «ծեր սենյորայի» հետ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել, որը կգործի դեռ 4 տարի։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։