Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կիեզան «Բյանկոներիների» երեկ կայացած մարզման մի մասն անցկացրել է ընդհանուր խմբում:
Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սկզբին Կիեզան ծանր վնասվածք էր ստացել, որից հետո վիրահատվել էր և միայն վերջերս է սկսել անհատական մարզումներ անցկացնել։
Իտալական մամուլը գրում է, որ Կիեզան «Յուվենտուսում» կկարողանա խաղալ հոկտեմբերի երկրորդ կեսից կամ նոյեմբերի սկզբից։