Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն ներկայացրել է աշխարհի լավագույն հարձակվողների իր տարբերակը։
«Իմ ցուցակում ընդգրկված են երեքը՝ ՊՍԺ-ից, երկուսը «Ռեալից», ինչպես նաև Էրլինգ Հոլանդը և Ռոբերտ Լևանդովսկին»,- ասել է Ալեսանդրոն Football-Italia-ին տված հարցազրույցում։
Ըստ երևույթին, դել Պիերոն նկատի ուներ Նեյմարին, Լիոնել Մեսսիին, Կիլիան Մբապեին, Կարիմ Բենզեմային և Վինիսիուս Ժունիորին։
Ալեսանդրոն նաև նշել է, որ այս ցուցակում առայժմ ընդգրկված չէ Միլանի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Իտալացու խոսքերով, այս խաղացողը դեռ պետք է աշխատի լավագույններից մեկը դառնալու համար։