Իտալիայի A Սերիայի 9-րդ տուրում «Ուդինեզեն» 2։1 հաշվով հաղթեց «Վերոնային»։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ջոշ Դոյգը։
70-րդ րոպեին Բետուն վերականգնեց հաշվի հավասարությունը։
90+3-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Յակա Բիյոլի խփած գոլը։ Սա թիմի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր A Սերիայում։
«Ուդինեզեն» 19 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ 20-ական միավորով առաջին և երկրորդ տեղերը կիսում են «Նապոլին» և «Ատալանտան»։