«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզան մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ինչպես հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը՝ 24-ամյա ֆուտբոլիստը, որը չի խաղացել 2022-ի հունվարից, այսօր մասնակցել է թիմի ընդհանուր մարզման մի մասին։
Տարվա սկզբում իտալացին ծնկի խաչաձև կապանի վիրահատության էր ենթարկվել։
Այս պահին «Յուվեն» 13 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։